Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սակագնի բարձրացումը պայմանավորված է հուսալի էներգամատակարարմամբ

Սակագնի բարձրացումը պայմանավորված է հուսալի էներգամատակարարմամբ
01.10.2015 | 19:02

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը կառավարության նիստում ասաց, որ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունում «Դելոիդ ընդ Տուշ» ընկերության ուսումնասիրության առաջին փուլում ուսումնասիրվել է արտադրության բաշխման ծախսերը, հանդիպել են բաշխիչ ցանցերի հետ, արդյունքում ամրագրել են, որ սակագների համեմատության մեջ Հայաստանը գտնվում է նախավերջին տեղում, այսինքն՝ ավելի բարձր սակագին ունի Մոլդովան։ Վաչե Գաբրիելյանը նշեց, թե ըստ ընկերության, որոնք են պատճառները՝ «Երկրում էլեկտրաէներգիա արտադրող ակտիվների պատմականորեն ձևավորված կառուցվածքն է հիմնական խնդիրը, քանի որ այն ակտիվները, որոնք ձևավորում են, ունեն որոշակի կառուցվածք ու նրանց ձևավորած արտադրանքով է որոշվում սակագինը։ Չնայած ոչ թանկ հիդրո և ատոմային էլեկտրաէներգիայի արտադրությանը, միշտ կա եզրափակիչ կայանի դերը, իսկ դա մեզ մոտ Հրազդանի ՋԷԿ-ն է, որն ունի բարձր ինքնարժեք»,- ասաց նա։ Վաչե Գաբրիելյանն ընթերցեց հաշվետվությունից մի հատված. «Մենք վերլուծեցինք Հայաստանում ստեղծված իրավիճակը, երբ երկրի միակ էներգամատակարարը հայտնվել էր դեֆոլտի եզրին, ինչը հիմնականում պայմանավորված էր համակարգի օպերատորի կանխատեսումների և հզորությունների բեռնավորման անհամապատասխանությամբ: Ընկերությունում ֆինանսական միջոցների պակասորդն իրենց վրա արդեն զգացել էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, ինչը կարճաժամկետ հեռանկարում կառաջացներ սպառնալիք երկրի ողջ էներգահամակարգի կայունության համար: Այս պայմաններում, սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումը՝ ուղղված ոլորտում իրադրության կայունացմանը և սպառողների հուսալի էներգամատակարարման պահպանմանը, մեր տեսանկյունից համարվում է հիմնավորված»:

Դիտվել է՝ 634

Մեկնաբանություններ